ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Նիկոլ Փաշինյան. Մեր կառավարությունը ծրագրում է լրջագույնս զարգացնել հարաբերություններն Իրանի հետ

Նիկոլ Փաշինյան. Մեր կառավարությունը ծրագրում է լրջագույնս զարգացնել հարաբերություններն Իրանի հետ
10.05.2018 | 13:57

Իրանը Հայաստանի անմիջական հարևանն է, և մեր կառավարությունը ծրագրում է լրջագույնս զարգացնել հարաբերությունները Իրանի հետ` Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Անդրադառնալով Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու Թրամփի հայտարարությանը՝ Փաշինյանը մտահոգիչ համարեց ու հավելեց. «Տարաձայնությունների լուծման լավագույն ճանապարհը բանակցություններն են»:

Դիտվել է՝ 1434

Մեկնաբանություններ